Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

7 միջոց մաշկին փայլ հաղորդելու համար. 1in.am

7 միջոց մաշկին փայլ հաղորդելու համար. 1in.am

Elle.ru-ն ներկայացնում է յոթ միջոց, որոնք կօգնեն փայլուն դեմք ունենալ: Ինչպես հայտնի է, ջուրն օգնում է դուրս հանել տոքսիններն օրգանիզմից, խոնավացնում է մաշկը, ինչն օգնում է մնալ երիտասարդ և գեղեցիկ:

 

Մասնագետները խորհուրդ են տալիս կանանց օրական խմել 9 բաժակ ջուր, իսկ տղամարդկանց` 13 բաժակ: Բացի դրանից՝ պետք է ուշադիր լինել նաև օդի խոնավության հանդեպ այն տարածքում, որտեղ գտնվում եք:

 

Չնայած տաք ջուրը փափկեցնում է մաշկը, բացում ծակոտիները, սակայն ցանկալի չէ երկար մնալ տաք ջրի տակ: Բացի դրանից՝ օճառի փոխարեն խորհուրդ է տրվում օգտագործել խոնավացնող կոսմետիկ գելեր:

 

Բրիտանացի գիտնականները խորհուրդ են տալիս բամբակյա սպիտակեղենը փոխարինել մետաքսե սպիտակեղենով: Նրանց խոսքով` այս կտորը փայլ է հաղորդում մաշկին, կանխում է կնճիռների առաջացումը, երբ մենք քնած ենք:

 

Օգտակար ճարպ համարվող Omega-3-ը, որը պարունակվում է ձկների, հունական ընկույզի և քնջութի ձեթի մեջ, ևս դրական ազդեցություն է ունենում մաշկի վրա:

 

Ամեն օր դեմքն անհրաժեշտ է մաքրել՝ մշակել տոնիկով, ապա` խոնավացնել:

 

Հայտնի է, որ Կլեոպատրա թագուհին ամեն օր կաթի լոգանք է ընդունել և այս պրոցեդուրան համարում էր գեղեցկության և մաշկի թարմության առանցքային գաղտնիք: Ժամանակակից հետազոտություններն ապացուցում են, որ այս մթերքն իրականում փայլ և ձգություն է հաղորդում դեմքին:

 

Արևը չորացնում է մաշկը, այդ պատճառով անհրաժեշտ է ամբողջ տարվա ընթացքւոմ օգտագործել խոնավացնող նրբաքսուկ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. dermarollerskin.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ